Հովհ. 14.6 Եկեղեցի
Բարի գալուստ «Հովհաննես 14․6» եկեղեցի
Ամեն կիրակի Ժամը 11։30
Werftstrasse 208
24143 Kiel
Ո՞վ ենք մենք
Մենք քրիստոնեական եկեղեցի ենք, որտեղ քարոզվում է Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը։ Մեր քարոզների կենտրոնում Հիսուս Քրիստոսն է, Նրա սերը, շնորհը և փրկությունը։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր մարդ կանչված է անձնական հարաբերության Աստծու հետ։
Մանկական ծառայություն
Յուրաքանչյուր կիրակի մեր համայնքում անցկացվում է մանկական ծառայություն, որտեղ երեխաները խաղերի, երգերի և պատմությունների միջոցով ծանոթանում են Աստծուն։ Սիրով և ջերմ միջավայրում մենք օգնում ենք երեխաներին աճել հավատքի մեջ։
Աղոթքի ժամ
Մենք շաբաթը երեք անգամ Zoom-ով հանդիպում ենք՝ միասին աղոթելու համար։ Միացիր մեզ, որպեսզի միասին աղոթենք, կիսվենք մեր մտքերով և լցվենք հավատով ու հույսով։
Երիտասարդական ծառայություն
Մենք շաբաթը մեկ անգամ անցկացնում ենք երիտասարդական ծառայություն, որի ընթացքում երիտասարդները միասին հավաքվում են՝ Աստծո խոսքը լսելու, Նրա մասին ավելի խորությամբ սովորելու և հավատքը միասին ապրելու համար։ Այս հանդիպումները հնարավորություն են տալիս հարցեր տալու, հոգևոր աճ ունենալու և միաբանություն ձևավորելու Աստծո ներկայության մեջ։
Դասընթաց
Դասընթացի ժամանկ մենք միասին կարդում ենք Սուրբ Գիրքը և բացահայտում այն հայտնությունները, որոնք Աստված դնում է մեր սրտերում։ Յուրաքանչյուրը հնարավորություն ունի կիսվելու իր ստացած հայտնությամբ, մտքերով և հոգևոր փորձառություններով, որպեսզի բոլորս միասին ավելի խորությամբ ճանաչենք Աստծո կամքը։
Միջոցառումներ
Մենք կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ՝ երկրպագության երեկոներ, ճամբարներ, ջրի մկրտություններ և այլն։
Եկեղեցու հովիվ`
Abraham Andresen
Հովհաննես 14:6
«Հիսուսն ասաց նրան. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը. ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ ինձ միջոցով»։
Հովհաննես 3:16
«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»։
Մատթեոս 22:37-40
«Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով"։ Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը։ Երկրորդը նման է սրան. "Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ"։ Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները»։